Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Բաքուն սպասողական փուլում է

Բաքուն սպասողական փուլում է
25.02.2025 | 19:48

Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են, սակայն տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է:

ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնավարման ստանձնումից ի վեր, տարբեր երկրներ փորձում են իրենց կամ իրենց կոնֆլիկտի հետ կապված դիրքորոշումներ ճշգրտել:

Դա վերաբերվում է ոչ այնքան լուծումների վերաբերյալ ԱՄՆ մոտեցումներին, որքան ճշտելուն, թե արդյո՞ք այս կամ այն պարագայում ուժի կիրառումն ԱՄՆ-ի համար կարմիր գիծ է, թե՞ առհասարակ այդ թեման այս փուլում նրանց համար հետաքրքիր կամ ակտուալ չէ:

Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հնարավոր հանգուցալուծումը և ՌԴ-ԱՄՆ գլոբալ պայմանավորվածություններն իրենց ազդեցությունն ու արդյունքն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա և դրանով է նաև պայմանավորված, թե իրադարձությունները մեր ռեգիոնում ինչ սցենարով կշարժվեն:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2068

Մեկնաբանություններ